Ծառերը մեզ տալիս են թթվածին,որը կենարար է մարդու համար,տեսնենք արդյո՞ք կրթահամալիրի ծառերը իրենց լավ են զգում` ես և իմ ընկեր Նարեկ Սարգսյանը փորձել ենք պարզել։
Շրջեցինք մեր կրթահամալիրի դպրոցներում և պարզեցինք ծառերի
սանիտարական և ամենօրյա վիճակը։
Նոր դպրոց. այստեղ ընթանում էր կոմպոստ նախագիծը:
Մի քանի հարցազրույցներից պարզեցինք,որ ծառերը մշտական խնամքի տակ են, էտվել են ծառերի չորացած և խանգարող ճյուղեր,
թափված տերևները սովորողների կողմից հավաքվել են և գործածվել են տարբեր տեղերում։ Սովորողներից մեկի պապիկը նրանց օգնել է և կատարել տարբեր աշխատանքներ։ Ծառերը ձմեռվա համար պետք է ծխեցվեին։
Գեղարվեստի դպրոցում սովորողները տնկել էին նոր բույսեր և տնկիներ, որոնց ամեն օր հետևում են, խնամում։ Այստեղ նույնպես իրականացվում էմ կոմպոստացում՝ նրանք չորացած խոտերը, թափված տերևները և ծառերից կտորներ
կոմպոստավորում էին։ Քոլեջում ծառերը դեռ տնկվում էին։ Նրանք մեր Գետաշենցի ընկերների հետ տնկել էին նոր տնկիներ և բացել հատուկ գետաշենցիների տնկիների հատված։ Ինչպես մենք տեսանք աղբակույտը վերածվել էր ապրող տարածքի՝ բերել էին 15 մեքենա հող և նոր պտղատու ծառեր և տնկել։ Այստեղ քարի մեջ տնկի է դրված, մեծ սեր ու խնամք կա։
Դպրոց-պարտեզում և գյուղացիական տնտեսությունում արվել էին շատ աշխատանքներ։ Մենք այստեղ մեր ներդրումն ունեցել ենք։ Տնկված լոլիկները և կարտոֆիլները հավաքվել էին, թփերը քաղվել և կոմպոստացման փուլում էին։ Խանգարող ծառերը էտվել էին, բայց նորերը չէին տնկվել, քանի որ սովորողները ցանկանում էին խնամել և աճացնել հինը, նորի մասին դեռ չեն մտածում։
Մայր դպրոցում վարդատունկ է արվել, թփերը տեղափոխվել էին և տեղափոխվելու էին,
ծառերը էտվել էին, բայց աշխատանքները դեռ շարունակվում են։
Հիմնական դպրոցում շատ աշխատանքներ են արվել, այստեղ
կանաչապատ մի կղզի է ստեղծվել, հայ- վրացական պուրակ, այգին խնամված է, կոկիկ։
Կրթահամալիրի դպրոցներում պարտիզպանական աշխատանքները ամենօրյա են, ամեն օր մի նոր աշխատանք է տարվում, դա է պատճառը, որ երբ Բանգլադեշի բակերով անցնում էինք, միայն կրթահամալիրյան դպրոցներն էին կանաչի մեջ։ Մեր հաջորդ նյութում կներկայացնենք այն խնդիրները, որ առաջացել են մեր համայնքում գարնանային էտից հետո։
Հ.Գ. Տիար Բլեյան
ջան, երեկ երբ կարդացի Ձեր օրագիրը, որտեղ մեզ էիք դիմում, որ մոռացել ենք էկոտեսչությունը, ուզում եմ Ձեզ վստահեցնել,
որ չենք մոռացել և
սիրով անում ենք: Բնապահպանությունը ամենօրյա գործ է։
Комментариев нет:
Отправить комментарий