четверг, 5 мая 2016 г.

Մայիսի 9-ին Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակով

2016 թվականի Մայիսի 9-ին Մերկուրի մոլորակը կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Անցյալում այս իրադարձությանը կարող էիք ականատես լինել 2006-թվականին, իսկ հաջորդ անգամ արդեն 2019 և 2032 թվականներին։ Արեգակի սկավառակով անցնելիս Մերկուրին կնկատվի որպես ոչ մեծ սև կետ։ Մերկուրին իր ուղևորությունը կսկսի՝ 14։12 Մոսկվայի ժամանակով, իսկ կավարտի՝ 21։40 դարձյալՄոսկվայի ժամանակով։ Աստղագետները զգուշացնում են, որ նման երևույթին հետևելու ժամանակ պետք է պահպանել մի շարք պաշտպանական կանոններ, որոնք մարդկանց զերծ կպահեն աչքերի վնասվածքներից։ Նրանք նշում են, որ ավելի լավ է երևույթին հետևել ուղիղ հեռարձակումով՝ ՆԱՍԱ-ի կայքից։ Դիտումների կազմակերպման մասին կհայտնվի լրացուցիչ։
Սիրով՝ Աստղագետների ակումբ

Комментариев нет:

Отправить комментарий