среда, 5 июля 2017 г.

Խորվաթիա

Խորվաթիան ունիտար պառլամենտական հանրապետություն է, բալկանյան, միջերկրածովային երկիր:  Մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքը Զագրեբն է (մոտ 800,000 բնակիչ): Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ2, բնակչությունը՝ 4.480.000,որի մեծ մասը կազմում են խորվաթները՝ 90%,իսկ մնացած 10%-ը՝ սերբերը, բոսնյացիները, վենգրյացիները, ալբանացիները, իտալացիները, սլովենացիները, գերմանացիները, չեխերը և գնչուները: Տարածքը ողողված է Ադրեատիկ ծովով: Խորվաթիայի պետական կրոնը Քրիստոնեությունն է,Կաթոլիկ ուղղությունը (86,25%):
Հին ժամանակներում ներկայիս Խորվաթիայի տարածքը բնակեցված է եղել իլլերիացիների կողմից: 6-7-րդ դարերում այստեղ են հաստատվել սլավոնները: 8-րդ դարից մինչև 9-րդ դարի վերջ՝ Խորվաթիայի տարածքը Ֆրանկերի իշխանության տակ է եղել: 9-րդ դարում ի հայտ եկան երկու իշխանություններ՝  Դալմատինական Խորվաթիա և Պոսավական Խորվաթիա: 9-րդ դարին է պատկանում «Խորվաթիա» անվան գրավոր արձանագրությունը՝ որպես տարացքի անվանում:
2013 թ. հուլիսի 1-ին միանալով Եվրամիությանը՝ Խորվաթիան դարձավ նրա 28-րդ անդամ երկիրը։ 

Комментариев нет:

Отправить комментарий