понедельник, 11 сентября 2017 г.

Վիլյամ Սարոյան,Ծիծաղը



«Ծիծաղը» պատմվածքը մեր իրականությանը շատ մոտ է և ինձ ինչ-որ տեղ ոչ խորթ,քանի որ ես դպրոցական եմ,իսկ դպրոցում նման դեպքերը հազվադեպ չեն։ Քնարական հերոսը դասապրոցեսի ժամանակ ծաղր է արել դասընկերուհուն,խանգարելով մնացածին՝ դատարկամիտ ծիծաղ է բաց թողել,վիրավորելով և՛ աղջկան,և՛ ուսուցչուհուն։ Ուսուցչուհին փոխարինող էր, խորը հոգեբանությամբ և խոցվող սրտով,տղաների արարքները իրեն թևաթափ են արել։ Տղային կանչել էին պատասխանատվություն կրելու և նույնը կրկնելու,բայց իր սխալը հասկանալով՝ նա չկարողացավ պարզ ճակատով նայել ուսուցչուհու աչքերի մեջ։ Հետևություն. մենք մեր դիմացինին ճանաչում ենք այնքան,ինչքանով ինքն է ցույց տալիս,երբեք չպետք է ծաղրենք,ծիծաղենք կամ քմծիծաղով պատասխանենք,քանի որ դա անարգանք է,և նույնը կարող է պատահել մեզ հետ։

Комментариев нет:

Отправить комментарий