Նոր ուսումնական տարվա սկիզբն ինձ համար յուրահատուկ էր նրանով, որ դասացուցակում ավելացել էր «Էկոլոգիա» առարկան, քանի որ նախկինում էկոլոգների ակումբից եմ եղել, միշտ բնապահպանական նախագծերում իմ մասնակցությունն եմ ունեցել և արդեն դասընթացի տեսքով նախագծերը ինձ համար շատ ոգևորիչ են:
Այս ամսվա մեր ուսումնասիրությունների թեման Հայաստանյան հանքարդյունաբերությունն էր: Հասցրել ենք դիտել տարբեր ֆիլմեր և կազմակերպել քննարկումներ: Շատ հետաքրքրեց հանքերի աշխատանքը, էկոլոգիական վնասները և պոչամբարների առկայությունը Հայաստանում, հետևաբար դեպի Սյունիք էկոլոգա-ճանաչողական ճամփորդությունը շատ լավ հնարավորություն էր տեսնելու Զանգեզուրի 2 կողմերը՝ բնության հրաշքը և մարդկային նենգ վնասները: Սյունիքում է գտնվում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մատակարարում է համաշխարհային մոլիբդենի 7%-ը: Հանքն ահռելի էր, մի կերպ կարողացանք ներս մտնել, միայն ծանոթ աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո,չնայած նրան, որ նախապես պայմանավորվել էինք և՛ զանգով, և՛ նամակով: Հանքի աշխատակիցներից մեզ ուղեկցող պարոն Ամորին բաց պարապմունք անցկացրեց, որի ընթացքում ծանոթացանք աշխատանքների, տեխնիկայի և տարածքի հետ: Եղանք հեց հեց հորատանցքի մոտ, որտեղ բուն գործընթացն է: Քաջարանի հանքը գործում է մոտ 1950-ական թվականներից, այժմ պատկանում է
Գերմանական ZCMC կազմակերպությանը, ՀՀ-ն բաժնեմաս չունի: Հանքից հետո ուղևորվեցինք Վահանավանք, որտեղ միացանք կրթահամալիրի «Պատմության քռուղիներով» նախագծի խմբին, կատարեցինք շրջայց և ծանոթացանք անտառի այդ գողտրիկ խորքում կառուցված վանքային համալիրի պատմությանը: Դե պարզ է, հանքերն ունեն իրենց պոչանքները, որոնք կուտակվում են հատուկ ամբարներում և կոչվում են պոչամբար: Սյունիքում հասցրեցի տեսնել երկու պոչամբար՝ Գեղանուշի և Արծվանիկի: Հետաքրքիրն այն է, որ պոչամբարները զարդարված են շատ վառ ու պայծառ գույներով, որն, իհարկե, խաբուսիկ է,
փոխարենը գարշահոտն ամեն ինչ ասում է: Այս ճամփորդությունն ինձ համար առանձնահատուկ էր, քանի որ 3 օր տեղի են ունեցել բաց դասեր՝ հարավային Հայաստանի տարբեր կետերում: Բաց պայմաններում կարողանում էինք կատարել դիտումներ, անել նշումներ և ֆիլմերում տեսածն ու համացանցից կարդացածը տեսնել իրական «գույներերով», քանի որ մի բան է հազար անգամ լսելը, այլ բան սեփական աչքերով տեսնելը: Շատ տպավորված եմ ՏաԹևերից ու Տաթևի վանքից, քանի որ առաջին անգամն էի նստեում ՏաԹևերը և
տեսնում Տաթևի վանքը: Ճոպանուղու երկարությունը կազմում է 5752 մետր, ամենաբարձր կետը՝ 320 մետր, միջին արագությունը՝ 36 կիլոմետր ժամ: Ճոպանուղու ներքևում գտնվում է Տաթևի անապատը, որը ծառայել է
որպես միջնադարյան քահանաների մենաստան և
ճգնության վայր: Տպավորություններիս շարքը շարունակում է Խնձորեսկի ճոճվող կամուրջը: Էքստրիմի սիրահարների համար լավագույն տեղն է՝ 160 մետր քայլում ես ճոճվող կամրջով, որը գտնվում է
63 մետր բարձրության վրա, ցած նայելով տեսնում ես ոչ թե հատակը, այլ ձորերը՝ հոսող գետը, խիտ բույսերն ու ծառերը: Առջևում քարանձավներն են, որտեղ դար առաջ ապրել են մարդիկ: Տեսարանը շլացուցիչ էր: Եզրափակելով պատումս՝ ցանկանում եմ ասել, որ սա իրական ճամփորդություն էր: Ես ինձ ոչ թե տուրիստ էի զգում, այլ ուսումնասիրող ու սովորող: Ճամփորդական 72 ժամից երեսունը եղել ենք ճանապարհի: Տեսանք, զննեցինք, սովորեցինք ու ետ վերադարձանք: Հայաստանը բնապահպանական հեղափոխության կարիք ունի, ես ու էկոլոգ ընկերներս պատրաստ ենք կատարել մեր ուժերի ներածը: Կարծես թե մոռանո՛ւմ էի, հա: Ամեն ճամփորդությունից հետո` բացի ուսումնական մասից, նաև նոր ընկերներ ես ձեrք բերում, մարդկանց մեջ նոր բացահայտումներ անում: Այս անգամվա ճամփորդությունն անհետաքրքիր կլիներ առանց իմ նոր Սեբաստացի-ճամփորդ ընկեր Ռաշիդի, ով Կրթահամալր է եկել Արաբական Էմիրություններից: Ուրախ եմ, որ ծանոթացա իր հետ:
Կարող եք դիտել ֆոտոշարքս: :)
Комментариев нет:
Отправить комментарий