Մերօրյա դպրոցականները, ինչպես նաև Rosan Bosch-ի ճարտարապետական ստուդիայի մասնգետները, դեմ են մոխրագույն շինություններին և սովորական դասարաններին։ Հենց իրենք են մշակել և ի կատար ածել
Vittra Södermalm կրթական կառույցի առաջարկած նախագիծը, որը գտնվում է Ստոկհոլմում։ Սա աշխարհի
ամենաանսովոր և
հետաքրքիր դպրոցներից
մեկն է։
Առաջին հերթին աչք
են ծակում
դպրոցի վառ
գույները և
դրանց անսպասելի
համադրությունները՝ սև, կարմիր, դեղին, կապույտ։ Դպրոցը
զերծ է
մնացել առանձին
դասարաններից և
ուսուցիչների գրասենյակներից։ Ուսումը
և հանգիստը
համատեղելու համար՝
Vittra Södermalm-ում դասերն անցկացվում
են աստիճանապատ
տրիբունաների վրա։
Դասի ժամանակ
երեխաները կարող
են տեղավորվել
այնպես, ինչպես
իրենց է
հարմար։ Այսպիսի
կառուցվածքը հիշեցնում է
անտիկ ամֆիթատրոն։
Նայելով նկարին` կհասկանաք,
որ այս
դպրոցում բացակայում
է այն
բաղադրիչները (ատրիբուտ), որը
բոլոր դպրոցներում
պարտադիր մաս
է կազմում՝
գրատախտակն ու
կավիճը։ Դպրոցում
առկա են
մեծ սեղաններ՝
խմբային աշխատանքների
համար, լուսավոր
կոնֆերանս-սենյակներ
և ոչ
մեծ, բայց
հարմար անկյուններ՝
ուսուցիչների համար։
Դասամիջոցների ժամանակ
սովորողները հանգստանում
են պատի մեջ
պատրաստված բազկաթոռների վրա։
Այս դպրոցում
շատ հետաքրքիր
է գրադարանում
ժամանակ անցկացնելը։
Այն հիշեցնում
է մի
մեծ սև
արկղ, որտեղ
կան գրքեր, նոթբուքեր, ամսագրեր, մի խոսքով՝
այն ամենը,
ինչն անհրաժեշտ
է ուսման
համար։
Դպրոցի ճաշարանը նույնպես
ոչ ավանդական
ձև ունի։
Սովորողները նստում
են գունավոր,
բարձր նստարանների վրա։ Սովորողներն
օրվա ընթացքում
պարտադիր ունենում
են օգտակար
նախաճաշ և
համեղ ճաշ։
Комментариев нет:
Отправить комментарий