воскресенье, 15 апреля 2018 г.

Պոլսից մինչև մերօրյա Ստամբուլ...



Մինչև Ստամբուլը ձևավորվեց, աճեց և դարձավ կոսմոպոլիտ քաղաք, որն այսօր է, այն գրավվեց, պաշարվեց և վերակառուցվեց մի քանի անգամ: Մենք ժամանակի մեջ հետ կճամփորդենք, որպեսզի հետևենք Կոնստանտնոպոլսից անցումը Ստամբուլ: Մ.թ.ա. 700 թվականին քաղաքը անվանվեց Բյուզանդոս, մինչև մ.թ.ա. 300 ականներ հանդիսացավ հին հույների փոքր գաղութ: Հաջորդ հազար տարիների ընթացքում Բյուզանդոսը առևտրական և կոմերցիոն կենտրոն էր, մինչև շեղեց Հռոմեական Կայսրության ուշադրությունը իր վրա և գրավվեց վերջինիս կողմից՝ մեր թվարկության 193 թվականին: Քաղաքը շարունակեց օգտագործվել որպես առևտրական հանգույց: Երբ Հռոմեական կայսր Կոնստանտինը լքեց հռոմը 4-րդ դարում, նա Ստամբուլը ճանաչեց  նոր մայրաքաղաք: Իր յոթ բլրով, Բոսֆորի նեղուցի ենթակայությամբ և Ոսկեղջյուրի նավահանգստի առկայությամբ՝ քաղաքը ռազմավարական առավելությունների վառ օրինակ էր: Որպես Կայսրության նոր մայրաքաղաք՝ քաղաքը վերակազմավորվել և ընդլայնվել էր,նաև նոր տաճարներ, կառավարական շենքեր, պալատներ, բաղնիքներ և ձիարշավարան էր կառուցվել: Մեր թվարկության 330 թվականին քաղաքը հայտարարվեց Արևելյան Հռոմեական Կայսրության մայրաքաղաք,  վերանվանվեց Կոնստանտնոպոլիս ( Կոնստանտինի քաղաք). սույնը տեղի ունեցավ պաշտոնական արարողությունով: Կոնստանտնոպոլիսը մնաց Կայսրության մայրաքաղաք դարեր շարունակ և ապրեց իր ոսկե դարը 6-րդ հարուրամյակում, Հուստինիանոս կայսեր կառավարության ընթացքում: Մի քանի հարցակումներից հետո՝ ներառյալ արաբներինը՝ 7-8դդ, և Բուլղարներինը՝ 9-10դդ, քաղաքն ընկավ Խաչակիրների ձեռքով (1204թ.), ովքեր գրավեցին, ոչնացրին և պաշարեցին այն տարիներ շարունակ: Չնայած նրան, որ քաղաքը վերագրավվեց Բյուզազանդական Կայսրության կողմից (1261թ.), այն չհասավ իր հզորությանը, ինչպիսին եղել էր: Վերջապես, 1453 թվականին, 53 օրյա պաշարումից հետո՝ թուրքերին հաջողվեց գրավել քաղաքը: Հենց այդ ժամանակ էլ Կոնստանտնոպոլսը դարձավ Ստամբուլ՝ Օսմանյան Կայսրության մայրաքաղաք: Օսմանյան Կայսրության տակ գտնվելու տարիներին քաղաքն ապրեց բնակչության աճ՝ հույն, հայ և հրեա ներգաղթյալների շնորհիվ, որոնք իրենց բավարարված էին զգում, քանի որ գործում էր կրոնի ազատություն,  առկա էին հասարակական իրավունքեր: Բոլոր Օսմանյան առաջնորդներից ամենակարկառունը Սուլեյման Առաջին Փառահեղն էր (1520-1566), ում ռազմական հաջողությունները Ստամբուլ հարստություն և շուք մտցրին, որը միջոց հանդիսացավ աշխարհահռչակ ճարտարապետ Միմար Սինանի փառահեղ գործերի:
Սուլեյմանի մահից հետո կայսրությունը սկսեց անկում ապրել. 18-րդ դարում կորցրեց տարածքներ արևմուտքում, Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո էլ օկուպացվեց դաշնակից զորքերի կողմից: Ականավոր զորավար և պատերազմի հերոս Մուստաֆա Քեմալ Փաշայի շնորհիվ է, որ քառամյա պատերազմը, ուղղված անկախությանը, ավարտվեց Թուրքիայի հանրապետության հիմնադրմամբ՝ 1923 թվականին: Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Անկարա, Ստամբուլը շարունակեց մնալ կոմերցիոն և մշակութային կենտրոն, պահպանելով այն պատմական վայրերը, որոնք ներկայացնում են քաղաքի վառ անցյալը:

Комментариев нет:

Отправить комментарий