пятница, 23 января 2015 г.

Տուրիզմի զարգացման նախադրյալներն ու խոչընդոտները Ծաղկաձորում

Ծաղկաձորյան ճամբարի ժամանակ ունեցանք կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորի քաղաքապետարանի տուրիզմի և մշակույթի վարչության ներկայացուցչի հետ: Հանդիպման ժամանակ նա ներկայացրեց մի քանի փաստեր Հայաստանում զբոսաշրջության զարգացման նախադրյալների և հեռանկարների մասին:
Այսպիսով, զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության դինամիկ զարգացող և հեռանկարային ճյուղերից է, որն իր զարգացումներով ոչ միայն մեծ դեր կարող է խաղալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլև նպաստել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Գնահատելով մեր ունեցած  զբոսաշրջային ռեսուրսները` կարելի է առանձնացնել զբոսաշրջության այն հիմնական ձևերը, որոնք պատմամշակութային և ճանաչողական զբոսաշրջությանը զուգընթաց Հայաստանում իրական զարգացման ներուժ ունեն: Հատկապես,  կարելի է առանձնացնել ձմեռային սպորտաձևերը և առողջարանային զբոսաշրջությունը: Այս առումով Ծաղկաձորը բավականին նպաստավոր է և՛ ամառային և՛ հատկապես ձմեռային ակտիվ զբոսաշրջության զարգացման համար:
ՈՒնենալով նպաստավոր բնակլիմայական պայմաններ, ինչպես նաև պատմամշակութային, բնական և զբոսաշրջության այլ ռեսուրսներ, պահպանված ժողովրդական ավանդույթներ և սովորույթներ, Ծաղկաձորը կարող է դառնալ Հայաստանի ակտիվ հանգստի գոտիներից մեկը:
Սակայն կան նաև չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի Ծաղկաձորը: Ինչպես նշոց պարոն Մկրտչյանը դրանք են.
Կապը
Ծաղկաձորի հյուրանոցներում սահմանափակ է կամ բացակայում է միջքաղաքային հեռախոսակապը, ինչը բացի այն, որ անվտանգության ապահովման համար բացասական ազդեցություն ունի, այն ուղղակիորեն ազդում է սպառողների սպասարկման համակարգի վրա և՛ հեռախոսային և՛ ինտերնետային կապի առումով: Նա  նաև նշեց որ բջջային կապը հատկապես սեզոնային ժամանակահատվածում ծայրահեղ անորակ է:
Ջրային ռեսուրսներ
 Ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են :
Էներգետիկ ռեսուրսներ
Էներգետիկ ռեսուրսների խնդիրն առայժմ էական դեր չի խաղում, սակայն հարկավոր է լուծել քաղաքի և հարակից ճանապարհների արտաքին լուսավորման հարցը:
 ճոպանուղի
Ճոպանուղու ներկայիս ֆիզիկական վիճակը համապատասխանում է միջազգային չափանիշներին և անհրաժեշտ է մշակել դրա զարգացման հեռանկարային ծրագիրը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Ծաղկաձորը, այլև Հանքավանը, այնուհետև, Աղվերանը և այլն:

Հայաստանը ներկայումս տուրիզմի միջազգային շուկաներում քիչ թե շատ ներկայանում է երկիր, որն ապահովում է տուրիզմի 3 սեզոններ, այդ իսկ պատճառով սկզբնապես անհրաժեշտ է ուղղակի լսելի դարձնել շուկաներում Հայաստանը:

Հետաքրքիր զրույց էր, արդյունավետ, շատ նոր բաներ իմացանք:


Նկարների աղբյուրը՝ tv-mskh.am

Комментариев нет:

Отправить комментарий