- Ամենահուզիչ բանաստեղծությունը-Էլեգիա,քանի որ քնարական հերոսը արդեն հոգնել էր կյանքի ցավերից և էլ ուժ չուներ դժգոհելու և նա իր տխրությունը ցույց է տալիս անշունչ առարկաների տեսքով:
- ամենապայծառ բանաստեղծությունը-ես այդպիսին չգտա:
- ամենաձանձրալի բանաստեղծությունը
Տերյանը իմ կարծիքով ձանձրալի բանաստեղծություններ չունի:
- ամենաթեթև բանաստեղծությունը-Երգ,այս բանաստեղծությունը Տերյանը այնպես է գրել,որ վերջին բառերը լինեն հարցական և հականիշ և այս բանաստեղծությունը ինձ դուր եկավ,որովհետև նրա բառերը իրար հետ իմաստով կապ չունեին,բայց հնչում էին շատ գեղեցիկ:
- ամենամռայլ բանաստեղծությունը-Աղոթք,այս բանաստեղծության մեջ քնարական հերոսը փնտրտուկների մեջ է և ուզում է ինչ-որ բան գտնել և ամեն տողը նա գրել է շատ մռայլ բառերով:
- ամենառոմանտիկ բանաստեղծությունը-Անծանոթ աղջկան,այս բանաստեղծությունը կարելի է ասել ,որ Տերյանի ամենաուրախներից մեկն է,այստեղ հերոսը սիրահարվում է մի անծանոթ աղջկա և սկսում նրա սիրտը գրավել:
- ամենալացկան բանաստեղծությունը-Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,այս բանաստեղծության մեջ Տերյանը կարծես նեղացել էր իրեն շրջապատող մարդկանցից և իր զայրույթը այս բանաստեղծության միջոցով է արտահայտում:
- ամենախաղաղ բանաստեղծությունը-Ցնորք,այս բանաստեղծությունը ես համարում եմ խաղաղ,որովհետև նա չի պարոնակում ինչ-որ տագնապ և միայն բնութագրում է մի աղջկա:
- ամենաբաղձալի բանաստեղծությունը-Անծանոթ աղջկան,այս բանաստեղծության մեջ հերոսի բաղձանքն էր այդ աղջկա սիրտը գրավել,քանի որ նա սիրահարվել էր նրան և ռոմանտիկ խոսքերով ավառտում է իր բանաստեղծությունը:
Комментариев нет:
Отправить комментарий