воскресенье, 10 мая 2015 г.

Մայիսյան հավաք

“Այդ ոչինչը ես եմ”


Այս առակն ունի իր բարոյախրատական մասը:Ինձ դուր եկավ այս առակը:Ինձ դուր եկավ մուլտֆիլմը,որովհետև շատ գունազարդ էր այդ ժամանակաշրջանի համար և զետեղված էր այն ամենը, ինչը որ գրած էր առակում,բացառությամբ վերջնամասը:

Դերվիշը իմ կարծիքով իմաստուն մարդ էր,և իր կյանքը ապրած,ուղղակի նա աղքատ էր,բայց աղքատ է այն մարդը, ով որ բացի փողից ոչինչ չունի:Դերվիշը հստակ պատասխանեց քաղաքապետին և վստահ իրեն պահեց,բայց դա դժվար է մարդկանց համար,մանավանդ աղքատ:


Աշնանը սկիզբը

Իմ կարծիքով առաջին հերթին աշունը սկսվում է Սեպտեմբերի 1-ին:Երկրորդ հերթին աշունը սկսվում է կլիմայի փոփոխությամբ,իսկ երորրդ հերթին տերևաթափով և բնության գույները դառնալով գույնզգույն:Աշնանը սկսվում է մեր ուսումնական տարին,որը որ շատ ուրախալի է ինձ համար:Աշունը նաև լավ տրամադրություն է պարգևում:Աշունը սնվում է եղանակի փոփոխությունով,գույների փոփոխությունով,փողոցների գույնզգույն դառնալով,ծառերի նոսրանալով և այլն:Աշունը քնում է եղանակի խորացված փոփողությունով և ձմեռվա գալով:

Եթե իմ մասին գիրք գրվեր,ապա բոլոր սովորական կենսագրական գրքերի նման սկզբում կգրեին իմ ծննդավայրի մասին,թե որտեղ եմ ծնվել,որ թվականին և մի փոքր իմ կյանքի մասին:Իսկ հետո ես կցանկանայի,որ գրեին իմ չարաճճի մանկության մասին,և թե ինչ հաջողություններ եմ գրանցել,ինպես եմ սովորել,ինչ հաջողություններ եմ գրանցել,և կցանկանայի,որ գրեին իմ կյանքի ամենաուրախ պահերից մեկի մասին:

1 հերթին ես գրքերից դառնում եմ գրագետ,2 հերթին կան տարբեր գրքեր՝ գեղարվեստական,հանրագիտարաններ,դասագրքեր,իմ կարծիքով գեղարվեստական գրքերից մենք սովորում ենք բնավորության գծեր,մեր սխալներն ենք գտնում և այլն:
Հանրագիտարաններից մենք սովորում ենք ավելի շատ բան, քան մյուս գրքերից,որովհետև հանրագիտարաններում տրված է ինֆորմացիա ամեն ինչի մասին,իսկ դասագրքերից մենք սովորում ենք,կամ ստանում ենք մեր ուսումնական պլանը:

Իմ հոգին լինում է ալեկոծ տարբեր իրավիճակներում,օրինակ՝ երբ որ մեկին մի բան ուզում ես ասել, բայց քեզ զսպում ես,կամ էլ դու արել ես մի շատ վատ բան,բայց չես համարձակվում բարձրաձայնել:Մարդիկ կարող են իրենց տրամադրությունը նմանեցնել ծովի հետ,բայց ոչ միայն բացասական, այլև դրական ձևով:Մենք կարող ենք ասել,որ այս երեխաները խախում են այնպես, ինչպես ալիքները ծովի վրա:

Իմ ընթերցանության ոճը

Ես շատ գրքեր եմ կարդացել,բայց գրեթե ոչ մեկ ինձ այդպես շատ չի հետաքրքրել:Օր.՝ իմ մոտ կար մի շրջան, երբ ես խելագարի պես կարդում էի Հարրի Փոթթեր և ուրոր ես գնայի, ես ինձ հետ այդ գիրքը տանում էի,իմ մայրիկը իմ վրա զայրանում էր,որ ես ամենուր իմ գրքով էի,և թեկուզ երբ մենք գնում էինք մեր հարազատ-բարեկամների տուն, ես ինձ հետ այդ գիրքը տանում էի,և կարծում եմ՝ այս դեպքում նման էի Մխիթարին,Իսկ հիմա ես կարդում եմ <<Նարնիայի Ժամանակացույց>> յոթհատորյակը,և իմ գրեթե ամբողջ ազատ ժամանակը դրան եմ տրամադրում:

Բնականաբար,եթե ասենք,որ բնության վրա մենք իշխում ենք,դա կնշանակի,որ մենք տգետ ենք,որովհետև ծովերի,օվկիանոսների փոթորիկների, բնության տարերքների ընթացում մարդը անզոր է: Մարդը կարող է նոսրացնել բնությունը,վիրավորել նրան, բայց իշխել բնության վրա չի ստացվի:Մենք կարող ենք բնության հետ հարաբերության մեջ մտնել նրան օգնելով,զմայլվելով նրանով,բայց նաև կարող ենք նրա հետ հարաբերությունների մեջ մտնել նրան վիրավորելով,որը մենք անում ենք մեր առօրյա կյանքում:Մարդը հիմնականում բնությանը վիրավորում է,քան օգնում և իմ կարծիքով բոլորը ինձ հետ համաձայն են:

Անձրևը՝ բնության լոգանքն է,որից հետո նա մաքրվում է և մի գեղեցիկ տեսք է ստանում,արթնանում է... ծիտիկները սկսում են ծլվլալ,պարել,երբեմն ծիածան է բարձրանում և երկինքը ներկում իր 7 հիասքանչ գույներով:Արգավանդ դաշտեր ստանում են նոր՝ շլացնող տեսք,միաձուլվելով ծիածանի հետ: Մարդկանց երեսին ծիծաղ է բարձրանում և կյանքը շարունակում է իր ներդաշնակ ընթացը:
Իմ ձգտումը․․․
Ես հիմա ձգտում եմ սովորել օտար լեզուներ,քանի որ օտար լեզուները շատ կարևոր են: Շատ կցանկաի սովորել Դիլիջանի միջազգային քոլեջում,քանի որ դա շատ մեծ հնարավորություններ է տալիս սովորել միջազգային համալսարաններում,բայց դրա համար ինձ պետք է սովորել օտար լեզուներ,որը ես արդեն 5 տարի է ջանասիրաբար սովորում:Նաև պարապում եմ միջազգային քննությունների շտեմարաններով,որը ինձ շատ է օգնելու ապագայում քննությունների համար: Մի խոսքով,իմ նպատակն է սովորել օտար լեզուներ և ընդունվել միջազգային քոլեջ կամ համալսարան։

247 օր անց․․․
Արդեն գրեթե 1 տարի է,ինչ ես սեբաստացի եմԱյստեղ եմ տեղափոխվել՝ Ա.ՍՊուշկինի անվան դպրոցից,որը ինձ համար դարձել էր երկրորդ տունառանց որի ես իմ առօրյա կյանքը չէի պատկերացնումԱնկեղծ ասած  միշտ վախենում էի կորցնել դպրոցս և տեղափոխվել ուրիշ դպրոց՝ կտրվելով իմ երկրորդ տնից, որտեղ ամեն ուսուցիչ և սովորող դարձել էր հոգուս մի մասնիկը: Բայց եկավ այն պահը, երբ իմ վախերը իրականություն դարձան: Չէի կարողանում հավատալ, որ պետք է տեղափոխվեմ,բայց ես իմ մեջ ինձ սաստեցի և մտածեցի, որ ամեն ինչ իմ բարoրության համար է արվում: Կրթահամալիրի մասին շատ բան չգիտեի, ընդամենը լսել էի « Բլեյանի դպրոց» և «կոմպերով դպրոց» արտահայտությունները,որոնք, իմ կարծիքով, այդքան էլ բավական չեն մեր կրթահամալիրի՝ առանձին մոլորակի մասին պատկերացում կազմելու համար: Բայց եկա և առաջինը ոտք դրեցի Մեդիակենտրոն, որտեղ հանդիպեցի չքնաղ մարդկանց՝ ընկեր Լուսինեին, ընկեր Շամիրամին և տիկին Մարիետին հետ,որոնք ապագայում ինձ շատ բան էին սովորեցնելու: Հիշում եմ,թե ինպես առաջին անգամ ոտք դրեցի Մայր դպրոց (28.08.2014), այդ օրը լինելու էր իմ առաջին ընդհանուր պարապմունքը: Տեսա,թե ինչպես շատ ու շատ երիտասարդներ երգում ու պարում էին՝ուրախանալով ուսումնական տարվա սկսելու համար: Փոքր-ինչ շփոթված էի,քանի որ պետական դպրոցներում չկան այդպիսի չգրված օրենքներ: Ծանոթացա դասընկերներիս հետ, որոնք ջերմությամբ ինձ ընդունեցին: Դեռ չէի տեսել այդպիսի դպրոցական բաց միջավայր,որտեղ չկային պատնեշներ, և երեխաներն ունեին չափավոր ազատություն: Չկային պատեր, որոնք դասարաններն առանձնացնում էին միմյանցից՝փակելով հորիզոնը,այլ ամբողջը պատված էր ապակիով: Հուզված և զարմացած էի, ինչպես մարդը,ով առաջին անգամ հայտնվում է Անհունում: Ընկղմվելը սեբաստացիական միջավայրի մեջ ինձանից 1 շաբաթից ավել չխլեց:  Հաճախում էի դասերին և մասնակցում տարբեր նախագծերի: Հետաքրքրված էի բնագիտական առարկաներով՝ հիմնականում ֆիզիկայով,այդ պատճառով էլ ընտրության գործունեությունս ընտրել էի ֆիզիկա,նպատակ ունեի այդ ուղղությամբ էլ շարունակել,կատարում էինք փորձեր,դիտում ֆիլմեր և ամենակարևորը՝ ուսուցչի կողմից ստանում էինք կարևոր գիտելիքներ՝ մատչելի մատուցմամբ: Բայց հանկարծ պարզվեց,որ ֆիզիկայի և քիմիայի ընտրության գործունեությունը փակվում է: Այդ լուրը լսելով՝ շատ տխրեցի,քանի որ շատ հետաքրքրված էի ֆիզիկայով, և ստանում էի հավելյալ գիտելիքներ: Բայց իմացա,որ նրանց փոխարինելու է գալիս «Էկո ակումբը»:Կարծում էի,որ ինձ էկո ակումբում չէի գտնի,բայց ապագայում պարզվեց հակառակը: Ակումբիս ղեկավարը ընկեր Մարթան է, որը  իմ առջև բացել է նոր հորիզոններ: Կրթահամալիրս փոխել է իմ աշխարհայացքը: Կրթահամալիրիս միջոցով սովորեցի հմտորեն տիրապետել համակարգչին,շփվել ազատ և ազատորեն արտահայտել կարծիքս: Կրթահամալիրիս շնորհիվ մասնակցեցի «Էկոտուր 2015»-ին, «Digitech 2015»-ին, Հասարակագիտական ստուգատեսներին,որոնցից ունեցա 2 գլխավոր և 1 խրախուսական մրցանակ: Վերջերս հպարտորեն ավելացնեմ,որ դարձա «Էկոտուր 2016»-ի կազմակերպիչ-տնօրեն:Սկսեցի ավելի շատ հետաքրքրվել էկոլոգիական խնդիրներով, մասնակցեցի կրթահամալիրիս կազմակերպած վարպետության դասերին,որոնցից շատ գիտելիքներ ձեռք բերեցի: Եղա անդամ«Հայ-Վրացական հանրակրթական կամուրջներին», և, էկոտուրյան նյութ ներկյացնելու համար մի խումբ ընկերներիս հետ գնացի Վրաստան: Մի խոսքով,ինձ համարում եմ «սեբաստացի »և մեր կրթահամալիրի լիարժեք մասնիկ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը,չհաշված գիտելիքը,ինձ տվել է շատ բան՝ փոխել մտածելակերպս,օգնել է ինձ շատ հարցերին նայել այլ տեսանկյունից, դարձրել է մոբիլ և ստեղծարար: Հա,մոռացա ավելացնեմ,որ եթե չլիներ կրթահամալիրս, շատ հնարավոր է,որ չմասնակցեի «Ամենախելացին» Ի/ՀՇ-ին, քանի որ ինչքան էլ գովազդվել է, միևնույնն է,չեմ տեսել,թե երբ է լինելու, ինչպիսին են մասնակցության պայմանները, և այլն... Մի հերթական օր, էլ. Փոստս ստուգելիս, տեսա մեր ուսուցիչներից մեկի նամակը,որում կար շատ ինֆորմացիա «Ամենախելացի»-ի հայտ ուղարկելու և պայմանների մասին: Արդյունքները տեսնում եք ինքներդ : Կրթահամալիրս դարձել է իմ տունը,քանի որ օրվա կեսից շատը անցկացնում եմ այնտեղ՝կատարելով նախագծեր,մասնակցելով կլոր սեղանների,ընթերցանությամբ զբաղվելով, և այլն...  Անչափ շնորհակալ եմ Աստծուց,որ հայտնվել եմ այս ազատ,անկաշկանդ,ստեղծարար և բեղմնավոր միջավայրում, և ,ինչպես ասում են, ազատությունը թռիչք է,որի ժամանակ թռչնի թևերը չեն կտրում...

Комментариев нет:

Отправить комментарий