вторник, 12 мая 2015 г.

Ես՝ Միջին դպրոցում

Ես արդեն 1 ուսումնական տարի է, ինչ Միջին դպրոցի սովորող եմ։ Միջին դպրոցը մի ստեղծարար միջավայր է,որտեղ ամեն մի երիտասարդ կարող է գտնել իրենը։ Միջին դպրոցը ունի շատ ընտրություն գործունեություններ։  Կա ռոբոտաշինության գործունեություն,որտեղ երեխաները պատրաստում են ռոբոտներ և ծրագրավորում են նրանց։ Կա մարզական գործունեություն,որտեղ երեխաները խաղումեն ֆուտբոլ,բասկետբոլ և ձեռքի գնդակ։ Կան տարբեր լեզուների ընտրության գործունեւոթյուններ, օր․՝ Վրացախոսների ակումբ։ Կա Էկո ակումբ,որի անդամ եմ հանդիսանում նաև ես։ Էկո ակումբի ժամերին մենք հետաքրքրվում ենք տարբեր էկոլոգիական խնդիրներով, դիտում թեմատիկ ֆիլմեր,քննարկում տարբեր թեմաներ և մասնակցում տարբեր մրցույթների։ Միջին դպրոցը ունի իր յուրահատուկ ընթերցասրահը,որտեղ ամեն ոք կարող է գտնել իրեն հետաքրքրող գիրք և մի թեյի բաժակով այն ընթերցել։Նաև կա ճաշարան,որի ուտելիքները պատրաստում են՝ հենց հերթապահ դասարանի սովորողները։ Միջին դպրոցը ունի յուրահատուկ ջերմոց,որտեղ ամառ,թե ձմեռ կարող ես գտնել տարբեր բույսեր։ Միջին դպրոցը ունի ներքին բակ,որը խնամում են՝ հենց միջին դպրոցի սովորողները։ Այգում տնկվում են՝ ծառեր,թփեր և ծակիղներ։ Պատրաստվում է բացվել հեծանվակայան,որտեղ երեխաները կարող են կայանել իրենց հեծանիվները։ Մ խոսքով՝ խոսքերն ավելորդ են, պետք է ընդամենը մտնել միջին դպրոց և դուք միանգամից կհայտնվեք մոբիլ և ստեղծարար միջավայրում։

Комментариев нет:

Отправить комментарий