Դոնի Ռոստով,քաղաք,որը փռված է Դոն գետի երկու ափերին։ Կյանքումս առաջին անգամ էի այցելում այդ քաղաքը։ Տեսա ,,Թատերական հրապարակը,, ,որի անունը տալուց բնակիչները պատկերացնում են քաղաքի կենտրոնը։Նստել եմ շոգենավ և շրջել Դոն գետով՝ ինձ համար հայտնագործելով նոր վայրեր։ Քաղաքը մեծ է,կառավարությունը մտահոգված է քաղաքի էկոլոգիական խնդիրներով։ Եղել եմ ,,Հեղափոխության այգում,, , ,,Կապիկների պարտեզում,, որտեղ անցել եմ տարբեր փորձություններ՝ օդում կապված։ Եղել եմ տարբեր ջրաշխարհներում,որոնցից ամենաշատը մեջս տպավորվել է ,,H2O,,-ն։ Շրջել եմ Դոնի ափերով։ Ծանոթացել եմ տարբեր մարդկանց հետ,որոնց հետ մինչև այժմ պահում եմ ընկերական կապեր։ Ռոստովը համարվում է ՌԴ-ի երրորդ քաղաքը։Քաղաքը գեղեցիկ է,կանաչապատ և բոլոր այցելուներին շլացնում է իր գեղեցկությամբ։ Այժմ անդրադառնամ մեկ այլ քաղաքի,և այդ քաղաքը իհարկե՛ Սոչին է։ Ռոստովից ուղևորվեցի Սոչի,որտեղ անցկացրեցի մնացած օրերս։ Հյուրանոցը ուներ մեծ լողավազան,որի մեջ լողալս համատեղում էի ծովի հետ։ Այցելել եմ,, Օլիմպիական պարկ,, ,,Սոչի պարկ կամ Դիսնեյլենդ,,։ Որտեղ նստել եմ շլացնող և գլխապտույտ Ամերիկյան բլուրներ և ոչ միայն։ Նաև գնացել եմ ,,Րիվիերա,, պարկ։ Նստել եմ ,,Ծովային բանաններ,,։ Ամենահիշարժաններից մեկը ,,Красная поляна,,-յում անցկացրած ժամանակս էր: Բարձրացել եմ ,,Ռոզա պիկ,, 2320 մետր բարձրությամբ,զգացողությունները շլացնող էին: Մի խոսքով, ես այս ամառը երբեք չեմ մոռանա,և սրտանց շնորհակալ եմ Աստծուց՝ այսպիսի մեծ նվերի համար:
Ուսումնական բլոգ,որտեղ կարող ես գտնել ուսումնական նյութեր,հանդիպումների վերլուծություններ,կատարած առաջադրանքներ և այլ ֆորմատի հրապարակումներ։
Страницы
- Գլխավոր էջ
- Ֆիզիկա
- Առցանց ուսուցում
- Երկրաչափություն
- Հանրահաշիվ
- Կենսաբանություն
- Էկո ակումբ
- Գրականություն
- Պատմություն
- Իրավունք
- Ռուսերեն
- Աստղագիտություն
- Թարգմանություններ
- Անգլերեն
- Քիմիա
- Պատմություն
- Հայոց լեզու
- Թարգմանչական ստուգատես 2017
- Աշխարհագրություն
- Առողջագիտություն
- Էկոլոգիա
- Ֆիզկուլտուրա
- Հասարակագիտություն
- Արվեստ
- Գերմաներեն
- Հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբար
- Անհատական ուսումնական պլան
- Ուսումնական Փետրվար
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий