среда, 30 сентября 2015 г.

Լրացուցիչ կրթությունը․․․

Լրացուցիչ կրթությունը դպրոցական ծրագրից դուրս ստացած գիտելիքներն են։ Լրացուցիչ կրթությունը մարդուն չի վնասում,այլ օգնում է,քանի որ տալիս է նոր գիտելիքներ, և մարդը զարգանում է։ Անցնում է առաջ մյուսներից և ծավալվում այլ թեմաներով։ Բառը հենց իրենը ասում է․ Լրացուցիչ-այսինքն`  ավելի, տրվածից շատ։ Իմ կարծիքով լրացուցիչ կրթությունը կարելի է սկսել գրքեր կարդալուց,գրքերը լրացուցիչ կրթության ամենալավ միջոցն են։ Գրքեր կարդալով մարդիկ դաստիարակվում են,ձեռք են բերում բնավորության նոր գիծ,իրենց համար նոր բաներ են բացահայտում։ Կան նաև խմբակներ,որոնց հաճախում եմ նաև ես։ Դրանք գիտելիքների պակասի լրացման համար են,բայց նաև ավելի առաջ անցնելու և նոր բաների պատրաստվելու համար։ Ես հաճախում եմ լրացուցիչ կրթություն ստանալու համար, ոչ թե պակասը լրացնելու,այլ՝ նորերը ձեռք բերելու։ Նաև դիտում եմ ֆիլմեր,հաղորդումներ,որոնք ինձ տալիս են նոր գիտելիքներ, և սովորում եմ նոր բաներ։ Օրինակ՝ պատմությունից անցնում ենք Բագրատունիները,ես կարդում եմ նյութը,դիտում եմ ֆիլմ,և արդեն սովորում եմ տվյալ դասը շատ լավ։ Ընթերցանությունը ինձ համար լրացուցիչ կրթություն է, ինչպես արդեն ասել եմ վերևում՝ այն ինձ տալիս է նոր մտքեր,նոր աշխարհայացք։ Մեծացնում է երևակայությանս սահմանները,տալիս է նոր մտածելակերպ։ Բացի գրքերից,նաև ընթերցում եմ հոդվածներ և նյութեր։ Դրանք տալիս են լրացուցիչ գիտելիքներ և դպրոցում առաջադիմություն։ Ռադիոնյութ պատրաստելը տալիս է խոսակցական հմտություններ,ազատ մտածելակերպ և անկաշկանդ մտքերի արտահայտում։ Երբ ինչ-որ մեկից հարցազրույց ես վերցնում,այդ մարդուն սկսում ես ավելի լավ ճանաչել։ Մարդուն դարձնում է պատասխանատու և ուշադիր։ Նյութ պատրաստելը առաջին հերթին տալիս է համակարգչային հմտություններ,հետո ազատ ընտրություն,քանի որ սովորողը ինքն է ընտրում,թե ինչպիսին է լինելու իր նյութը,ընտրում է դիզայնը մատուցելու ձևը։ Հոդվածները տալիս են ազատ մտածելակերպ,ազատ խոսքի արտահայտում։ Քանի որ մարդը գրելուց ավելի անկեղծ է,քան խոսելուց։ Մարդը արթնացնում է իր ուղեղը,երևակայությունը և փորձում է գոհացնել կարդացողին։ Անձամբ ինձ հոդվածներ գրելը դարձնում է ավելի վստահ,ազատ և օգնում է կենտրոնանալ։ Տնային առաջադրանքները ես անում եմ այն ժամանակ,երբ զգում եմ,որ դրան պատրաստ եմ և հանգիստ եմ։ Ստեղծում եմ հարմար միջավայր և սկսում եմ օգտվել տարբեր աղբյուրներից,ինձ զգում եմ ավելի հանգիստ,քան դպրոցում,որովհետև չունեմ ժամանակի սահմանափակում։ Ես նախընտրում եմ առաջադրանքներս կատարել հենց առաջին իսկ օրը,հետագա օրերը ազատ զգալու համար։ Երաժշտություն ունկնդրելիս սկսում եմ մտածել բառերի շուրջ,օգտվում եմ բառարաններից կամ ինքս իմ մեջ թարգմանում եմ բառը։ Ֆիլմերն ինձ շատ են օգնում,քանի որ սկսում եմ մտածել բառերի շուրջ։ Ես դա համարում եմ ինքնակրթություն և տանը դրանով շատ եմ զբաղվում։ Ենթադրենք՝ ես ՌԴ-ում ծանոթացել եմ մի տղայի հետ,վերադարձել եմ Հայաստան և սոց․ ցանցերում փորփրելուց հետո նրան գտել եմ, և մենք սկսել ենք շփվել։ Դա օգնում է յուրացնել օտար լեզուն և լավ միջոց է լեզվական հմտությունները զարգացնելու։ Բառերը հարց ու փորձ անելով գտել և գրել եմ։ Այդտեղից հետևություն,որ առցանց շփումը մարդուն շատ է օգնում լեզվական հմտությունները յուրացնել։ Ճամփորդելով մարդը ծանոթանում է իր հայրենիքի մշակույթին,այցելում է մշակութային,հայրենագիտական և սրբավայրեր։ Էքսկուրսիաները հիանալի հնարավորություններ են տալիս մոտիկից ծանոթանալ մեր հայրենիքին։Բարձրունք հաղթահարելով ծանոթանում ենք մեր արգավանդ դաշտերի և լեռնեի հետ,վերևից վայելում ենք հորիզոնը։

Комментариев нет:

Отправить комментарий