Ես ներկան եմ
Ես իմ ներկան եմ,իսկ իմ գործողությունները՝ իմ ապագայի մասնիկները։ Իմ կարծիքով պետք է ապրել այսօրվա օրով,քանի որ ապագայի մասին խորհելով,կորցնում ենք այն ներկան,որը ճիշտ օգտագործելով կարող եինք բարելավել մեր ապագան։Կա մի խոսք․ Դրա ժամանակն էլ կգա․․․Ես այդ մտքի հետ համաձայն չեմ,քանի որ ժամանակը գալու հնարավորություն չունի,այն միայն գնում է,այդ պատճառով էլ՝ ժամանակը այն բանն է,որը երբեք հնարավոր չի լինի ետ բերել։Մեր ներկայից նաև կախված է շատ մարդկանց կյանք և ապագա,այդ պատճառով էլ,մեր ամեն վայրկյանը պետք է ապրենք խելամիտ և աստվածավախ։
Ես կերտում եմ իմ ապագան։ Իմ կարծիքով՝ ամեն մարդ ինքն է որոշում,թե ինչ ապագա է ունենալու։ Մեծամասնության կարծիքով՝ մարդը իզորու չէ իր ապագան որոշել և կերտել,բայց ես հակառակն եմ մտածում։ Ապագան մեր գալիքն է,և մենք ինքներս ենք որոշու,թե ինչպիսին է այն լինելու։
Комментариев нет:
Отправить комментарий