вторник, 9 февраля 2016 г.

Մարդկությունը դատապարտվա՞ծ է


Վերջերս աստղագետները Kepler ասղադիտակի օգնությամբ հայտնաբերեցին հերթական էկզոմոլորակը (անվանել են Kepler-186f), որն առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ այնտեղ կարող էր առաջանալ երկրանման կյանք: Թվում է, թե ուրախության առիթ կա: Բայց գիտնականներին նման հայտնագործությունները (իսկ այդպիսիք արդեն շատ են արվել) ավելի ու ավելի են հուսալքում:
Ու՞ր են մնացածը։
Ինչու՞ է Տիեզերքն ուսումնասիրողների մոտ պոտենցիալ բնակելի մոլորակներ բացահայտելու փաստն այդքան տարօրինակ արձագանք ստանում։ Ահա,թե ինչու․ «մեղավոր» է Ֆերմիի պարադոքսը։ Ժամանակին Նոբելյան դափնեկիր Էնրիկո ֆերմին,իսկ հետո նաև ֆիզիկոս Մայքլ Հարդը ձևակերպել են հետևյալ պարադոքսը « Ինչքան ավելի շատ  ենք հայտնաբերում «Երկրային» մոլորակներ, այդքան քչանում են մեր գոյատևելու շանսերը։
  Բայց ինչու՞։ Բանն այն է, որ Արևը շատ երիտասարդ աստղ է: Տիեզերքում կան միլիարդավոր աստղեր,որոնք անհամեմատ մեծ են  Արևից: Եվ գոնե նրանցից մի քանի հազարը պարզապես պարտավոր են ունենալ մոլորակներ, ոչ միայն նման Երկրին,այլև նույնական մերին, կյանքի համարյա մարդկային ձև։ Այսինքն, կյանքն այդ մոլորակների վրա պիտի ունենար միաբջիջ փուլ,այնուհետև`բազմաբջիջ, և հասներ մեր այժմյան վիճակին և վերջապես ավելի զարգանար։Անցած միլիարդ տարիների ընթացքում մեր Տիեզերքի բնակիչները պետք է յուրացնեին տիեզերական ճանապարհորդությունները,գաղութացնեին տիեզերքը և անգամ այցելեին մեր մոլորակ։ Բայց այդ տեղի չունեցավ։
«Հզոր զտիչ»
Ֆերմի պարադոքսի երկու լուծում կա։ Առաջինը՝ լավատեսական էմենք եզակի ենք։ Որիշ ոչ մի տեղ չկարողացավ հայտնվել և զարգանալ կյանք՝ նման մարդկայինին, և այդ պատճառով մենք չունենք ոչ մեկին, որ հավասարվենք և կանխագուշակել, թե մեր հետ ի՞նչ կպատահի, հիմնվելով ուրիշ աշխարհներիուսումնասիրություններին,անհնար է։
Երկրորդ վարկածն անհամեմատ վատ է հնչում։ Այս այլընտրանքային վարկածի հեղինակը՝ Ռոբին Հենսոնը, անվանել է այն «Հզոր զտիչ»։ Նրա էությունը հետևյալն է՝ ցանկացած բանական կյանք մի անգամ կամ ինքնաոչնչանում է,կամ վերանում է արտաքին ազդեցության հետևանքով։ Արտաքին պատճառները հետևյալն են՝ մոլորակային կամ տիեզերական մասշտաբի աղետներ`ընկնող հսկայական երկնաքարեր, հրաբուխների զանգվածային ժայթքումներ, ջրհեղեղներ և այլն, ներքին պատճառներից են՝ միջուկային պատերազմն, գերբնակեցում, բնական ռեսուրսների սպառում,կարճ ասած՝ մենք ինքներս մեզ կարող ենք ոչնչացնել, և դա բոլորին վաղուց հայտնի է։
Ոչ ոք չկա՞, հիանալի՛ է
Եվ քանի դեռ մենք չենք գտել այլմոլորակայիններ, «կանաչ մարդուկներ»,կամ հետքեր ուրիշ քաղաքակրթություններից, հանգիստ կարող ենք մեզ սփոփել նրանով,որ նրանք երբեք էլ չեն եղել։ Այսինքն`աշխատում է առաջին վարկածը` մենք եզակի ենք Տիեզերքում։Բայց հենց այդ պատճառով ամեն մի մոլորակի բացահայտումը,որ ունի նմանություն մերի հետ, «աշխատում է» երկրորդ վարկածի օգտինեթե Տիեզերքում կան այդպիսի մոլորակներ,ուրեմն պետք է նաև ինչ-որ տեղ լինի այնպիսի կյանք, ինչպիսին Երկրի վրա է։
 Կարելի էր համարել, թե մենք արդեն հաջողությամբ անցել ենք «Հզոր զտիչի» միջով (սառցե դարաշրջաններ, համաշխարհային ջրհեղեղներ,համաշխարհային պատերազմներ) և հիմա զարգանում ենք։ Բայց իրականում, ինչքան էլ որ սա տխուր չի հնչում, ամեն ինչ դեռ առջևում է։ Չէ որ տիեզերական մասշտաբով մենք բառացիորեն ընդամենը երեկ ենք ստեղծել գնացքներ,մեքենաներ,շոքեքարշներ,որոնք ակտիվորեն ծախսում են չվերականգնվող երկրային ռեսուրսները (նավթ և քարածուխ), միայն այսօր առավոտյան ենք ձեռք բերել զանգվածային ոչնչացման զենք և միայն մի քանի րոպե առաջ ենք հայտնաբերել,որ Համաշխարհային օվկիանոսը լցվում է կեղտով,իսկ մեր երկրագնդի թոքերն արագորեն չորանում են։ Եվ դեռ անհրաժեշտ է այս ամենին գումարել  նախորդ դարերի հետ համեմատած բնակչության թվաքանակի կատաղի աճը։
Այնպես որ «Հզոր զտիչ»-ը դեռ առջևում է։ Մեզ է մնում միայն հուսալ,որ մենք այն կանցնենք ավելի հաջող,քան մեզանից առաջ գոյություն ունեցած քաղաքակրթությունները,կամ ,որ վերջին ժամանակներում աստղագետների հայտնաբերած էկզոմոլորակները միայն արտաքնապես են նման մերին, և կյանքն այնտեղ չի կարող սկզբնավորվել , հետևաբար մենք անկրկնելի ենք։

  Тайны XX века, № 32, 2014, էջ 3                                Իգոր Նիկիտին

Комментариев нет:

Отправить комментарий