Արդեն երկու օր
է, ինչ
վերադարձել ենք
Թբիլիսիից։ Նախագծերով
ուսուցման շաբաթվա
5 օրը անցկացրեցինք
Թբիլիսիում: Ներկայանում
էինք 3 նախագծերով՝
հայ-վրացական
էկոդաս (մեր
թեման էր՝
խաղալիքները և
նրանց վնասակար
ազդեցությունները), պարատուն
և վրացերենի
դաս,լեզվի
փորձառություն: Էկոդասին
պատրաստվել էինք
մեծ եռանդով,հանդիպել մասնագետների,
մանկաբույժի հետ,
մեր նյութերը
ներկայացրեցինք չորս
տարբեր լեզուներով։
Ես
երկրորդ անգամ
եմ այս
նախագծին մասնակցում
և ինչպես
առաջին անգամ,
այնպես էլ
հիմա մեծ
պատասխանատվությամբ էի
վերաբրվել նախագծին,
մեր ներկայացնելիք
աշխատանքներին:Բայց
ցավալին այն
է,որ
վրացական կողմից
չենք տեսնում
ոչ մի
փոփոխություն, զարգացում:
Նրանք զուտ
օգտագործում են
համացացային ինֆորմացիան,
որը սեբաստացիներին
այդքան էլ
բնորոշ չէ։
Մենք նյութի
վերաբերյալ ուսումնասիրություն ենք
անում, թարգմանում,
խորհրդակցում մասնագետների
հետ, ռեպորտաժներ,
հաղորդումներ ենք
պատրաստում, որը
նյութը դարձնում
է ներկայանալի,
չձանձրացնող:Հուսամ,
արդեն մյուս
տարիներին վրացական
կողմն էլ
դասի բովանդակության
ու կազմակերպման
մեջ փոփոխություն
կմտցնի: Մի
քիչ էլ
դրականից խոսեմ
))
Այս տարի բացի քաղաքային զբոսանքներից ունեցանք հետաքրքիր ճամփորդություն դեպի Կախեթի՝ եղանք Ալեքսանդր Ճավճավաձեի տուն թանգարանում: Հետաքրքիր էր նաև Արագվի գետի վրա նավով զբոսանքը , ճոպանուղով վերելքը դեպի Նարիկղալա բարձունք,իսկ ոտքերդ տակ քաղաքը, Քուռ գետը: Եղանք գեղեցիկ Մցխեթայում: Բոլոր ճամփորդությունները յուրօրինակ են ու հնարավոր չէ, որ գոնե մեկ բան չսովորես: Ես զարգացրեցի գիտելիքներս մեր ընտրած թեմայի շուրջ, ծանոթացա քաղաքի պատմությանը,եղա նոր վայրերում ձեռք բերեցի նոր ընկերներ Վրաստանում: Ինձ համար այս հինգ օրերը արկածային էին, ուսումնական, ճանաչողական:
Комментариев нет:
Отправить комментарий