
Ամեն անձ իր տնօրենն է,իր որոշումները կայացնողը:Համացանցը իր հերթին մի մեծ ինֆորմացիոն ցանց է,որը համալրում է հենց մարդը՝ դրական,կամ բացասական ինֆորմացիայով: Ամեն մարդ ինքն է ընտրում,որ պտուղը ուտել: Ամեն երևույթ ունի իր դրական և բացասական կողմը: Համացանցի միջոցով կարող ենք կարդալ մեր ուզած գիրքը,կարող ենք իմանալ այնպիսի նորություններ,որ առանց համացանցի դժվար թե իմանաինք: Բացի դասագրքի տված ինֆորմացիայից,ես օգտագործում եմ նաև համացանցը,քանի որ այն ավելի շատ տեղեկություն է տալիս տրված թեմայի շուրջ,քան մեր դասագրքի երկու էջանոց դասը: Ես այդ նպատակի համար օգտագործելով՝ դեռ վատ արդյունքի չեմ հասել: Համացանցը մարդու ինքնակրթության,ինքնազարգացման շատ լավ գործիք,այն նաև իր մեջ պարոնակում է ավելին,քան մենք պատկերացնում ենք: Այն մարդկային ինքնազարգացման շատ լավ գործիք է,կապնվելու միմյանց հետ,կապեր հաստատելու-ամրապնդելու:
Որպես եզրափակի խոսք,կցանկանայի ասել,որ պատանինի-երիտասարդների համար համացանցը ունի մեծ տեղ, և արքելելու փոխարեն՝ պետք է լավը վատից զատել, և օգտագործել միայն զարգացնող և ինքնակրթական նպատակներով:
Комментариев нет:
Отправить комментарий