1961 թվականի ապրիլի 12-ին մարդն առաջին անգամ հայտնվեց Տիեզերքում։

Գերբեռնվածության աճից Գագարինի դեմքի մկանները ձգվեցին, դժվարացավ խոսելը։ Հետո աստիճանաբար թուլացավ։ Երբ գերբեռնվածությունն լրիվ վերացավ, ասես հրթիռից ինչ-որ բան պոկվեց, դա առաջին աստիճանի կողմնային հրթիռային բլոկների անջատումն էր։ Հետո նորից գերբեռնվածությունն աճեց։ 150-րդ վայրկյանին լսվեց հրափամփուշտների տրաքոցներ, և քթամասային շրջհոսիչի մի մասը պոկվեց և հեռացավ հրթիռից։ Դիտոցից Գագարինը տեսավ Երկրի մակերևույթը։ Երկրորդ աստիճանի անջատումն ուղեկցվեց գերբեռնվածության ավելի կտրուկ անկումով։ Հետո գործի անցան երրորդ աստիճանի շարժիչները։ 10 վ. անց զգացվեց հրում, և տիեզերանավն սկսեց դանդաղ պտտվել։ Դա երրորդ աստիճանի անջատումն էր։ Գագարնը հայտնվեց ուղեծրում՝ անկշռության մեջ։ Թռիչքի 15-րդ րոպեին «Վոստոկ-1» ազդանշանները գրանցեցին Ալեուտյան կզիներում: Սկզբում Արեգակի շլացուցիչ լույսից գրեթե ոչինչ չէր երևում, այնուհետև հայտարարվեց, որ Երկրի ստվերի մեջ մտնելու պահն է։ Գագարինի դիմաց բացարձակ խավար էր, շուտով երևացին աստղերը։ Գագարինը փորձեց պահածոյացրած տուփերից ուտել նախատեսված կերակուրը և համոզվեց, որ անկշռության մեջ որևէ բան կուլ տալը այդքան էլ դժվար չէր, ինչպես ենթադրվում էր։ Երկրի ստվերից դուրս գալուց՝ Գագարինը տեսավ առաջին «տիեզերական արշալույսը»։ Հետագծային չափումները ցույց տվեցին, որ ուղեծրամերձ կետն ուներ 181կմ բարձրություն, իսկ հեռակետն՝ 327կմ, իսկ պարբերությունը 89 րոպե։ Իսկ այդ ամբողջ ընթացքում Գագարինը տվյալներ էր հաղորդում Երկիր և իր ունեցած խցիկով նկարահանումներ կատարում։ Նրա թռիչքը տևեց ընդհամենը 108 րոպե և նա վայրէջք կատարեց Վոլգայի ափին։ Ոտքերով դիպավ գետնին,կուչ եկավ և գլորվեց,ինչպես սովորեցրել էին նախապատրաստական դասընթացների ժամանակ։
Комментариев нет:
Отправить комментарий