среда, 1 июня 2016 г.

Ճամբարային երրորդ օրը

Այսօր ճամբարային երրորդ օրն է։ Ջոկատներն արդեն կազմել են առաջիկա աշխատանքների պլանը և սկսել են իրենց գործերը։
Հիմա ձեզ կներկայացնենք խմբերի ներկա աշխատանքները։ Իրինա Ապոյանի ջոկատը օրը սկսել է մեքսիկական ուտեստի՝ տակո-ի մասին նյութերի որոնմամբ, որ վաղը կպատրաստեն։

Էմանուել Ագջոյանի ջոկատը պատրաստվում է «Թարգմանչաց» ստուգատեսին,որի համար ջոկատի հետ միասին թարգմանում է լիամետրաժ ֆիլմ էկոլոգիայի մասին։ Մաղթում ենք հաջողություն։

Ձայնագրման ստուդիայում ընկեր Կայի և տիկին Նունեի հետ կայծակի մասին մի ֆիլմ ձայնագրեցինք,որը պատրաստ կլինի առաջիկայում։ 

Մյուս ջոկատները հավանաբար դրսում էին,որովհետև չհանդիպեցինք։

Комментариев нет:

Отправить комментарий