среда, 1 июня 2016 г.

Դիտում ենք սառույցի հալումը (Կոնվեկցիայի երևույթ )(Watching Ice Melt) ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ


Հիմա դու արդեն կարող ես կռահել,որ սառույցի կտորը ջրով լի բաժակի մեջ մցնելիս` սառույցը կհալվի։ Դու կարող ես բացատրել ինչու․ Տաք էներգիան տեղափոխվում է ջրից ավելի սառը սառույցի կտորի մեջ։ Բայց հնարավոր է,որ դու չկարողանաս բացատրել,թե դա ինչպես է տեղի ունենում։ Կատարելով հետևյալ գործողությունները` կհասկանաք, թե ինչպես է կոնվեկցիան տեղափոխում տաքը՝ մեկ տեղից մյուսը։

Խնդիրը՝ 

Ինչպե՞ս է կոնվեկցիան օգնում սառույցին հալչել։

Անհրաժեշտ պարագաներ՝

Կարող է ընտրել այս շարքից՝

ներկված սառցե կտորներ
ջերմաչափ
ջուր
խառնիջի միջուկ
ունելի  (tongs)
250 միլիգրամ ծավալով տարրա
աղ

Ի՞նչ անել

1․ Գնացեք ձեր աշխատանքային սեղանի մոտ և տարրան լցրեք տաք ջրով։
2․ Վերցրեք սառցե կտորը,որ խիտ ներկված է ուտելիքի գունանյութով։ Ունելիի միջոցով շատ       զգույշ վերցրեք այն և դրեք տաք ջրի մեջ: Մի խառնեք և անշարժ պահեք տարրան։
3․  Հետևեք խառնուրդը մի քանի րոպե,որից հետո չափեք ջրի ջերմաստիճանը երեք կետում՝ մակարդակի վրա, մեջտեղում և ամենաներքևում։ Արդյունքները նշեք ձեր նոթատետրերում։
4․ Դատարկեք տարրան և վերալցրեք տաք ջրով։ Ձեր խմբի հետ մտածեք,թե ինչպես կոնվեկցիայի միջոցով տաքությունը շարժումը նվազեցնեք։ Ձևը գտնելու համար օգտվեք կոնվեկցիայի մասին տեղեկություններից։
5․ Ցույց տվեք պատկերը ձեր ուսուցչին։ Եթե ձեզ խորհուրդ տան ձեր պլանը վերանայելու,ապա սկսելուց առաջ աչքի տակով անցկացրեք ձեր ուսուցչի հետ։ Հետևեք անվտանգության բոլոր կանոններին։ Իսկ հիմա կարո՛ղ եք իրականացնել այն։

Վերլուծում ենք

1․ Սառույցի հալվելուն պես ի՞ն տեղի ունեցավ հալած ջրի հետ։ Ինչ պատահեց նրա հետ, երբ դուք փորձեցիք կանխարգելել կոնվեկցիան։
2․ Հալված ջուրը խառնվե՞ց տաք ջրի հետ,թե՞ մնաց հաստատակամ առանձին։
3․ Նկարագրեք ջերմաստիճանի փոփոխությունը հալած ջուր-տաք ջուր խառնուրդների մեջ։

Ամփոփում

4․ Հետևություն արեք, թե ինու է կոնվեկցիա տեղի ունենում տաք և հալած ջրերի միջև։
5․ Ինչպես կարող եք ազդել կոնվեկցիա երևույթի վրա և այնպես անել,որ ջուրն ավելի արագ հալչի։ Դիմեք կոնվեկցիայի բացատրությանը,որպեսզի ավելի հեշտ կարողանաք խնդրից դուրս գալ։

Նյութը թարգմանեց՝ 8-րդ դասարանի սովորող՝ Միքայել Կամենդատյանը։
Աղբյուրը՝ ''Science Interactions'' TEXAS EDITION Course 2





Комментариев нет:

Отправить комментарий