понедельник, 19 июня 2017 г.

Ճամփորդություն դեպի Հանքավան

Ճամփորդությունը դեպի Հանքավան ինձ համար շատ սպասված էր,քանի որ Կոտայքի մարզի բնությունն ինձ միշտ գրավել է։ Հատուկ ուրախություն էր այն,որ ճամփորդելու էի ընկերներիս հետ։ Առաջին օրը բարձունք հաղթահարեցինք և վայելեցինք Հանքավանը՝500 մետր բարձրությունից։ Երկրորդ օրը ճամփորդեցինք դեպի ջրվեժ,ինչի ամառային տեսքը ուղղակի շլացուցիչ էր։ Երկրորդ օրն ավարտեցինք երեկոյան խարույկի մոտ զրույցներով։ Երրորդ օրը վերադարձի օրն էր,բայց մինչև Երևան հասնելը այցելեցինք Թեժառույքի վանք և Մարմարիկի ջրամբարը։ Այս ճամփորդության արդյուքնում սկսեցի մարդկանց ավելի լավ ճանաչել։

Комментариев нет:

Отправить комментарий