среда, 21 июня 2017 г.

Բնապահպանություն գրքերից դուրս

Հրավիրված էինք «Նորամուծության և ձեռներեցության» ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանի կազմակերպած՝ «Բնապահպանության ոլորտի նոր հրատարակություններ» խորագրով հանդիպում-քննարկմանը: Միջոցառման ընթացքում տարբեր հեղինակներ ներկայացրեցին իրենց հեղինակային գրքերը՝ Հայաստանի էկոլոգիական վիճակի,անտառների,բույսերի և կենդանիների վերաբերյալ: Հանդիպման մթնոլորտը ճնշող էր, ու պատճառը ամենևին էլ այն չէ, որ երևանյան տապին նտած էինք փոքրիկ սենյակում, այլ մադիկ ու այդ գրքերը: Ինքս գրքեր շատ եմ սիրում, հատկապես թղթային գրքերի հետ շփումն այլ է, բայց այն ինչ բնապահպանությանն է վերաբերվում, վաղուց ժամանկն է, որ գեղեցիկ գույներով ու հետաքրքիր կազմով գրքից դուրս գա իրականություն և դառնա գործողություն: Ծառ տնկելով,անտառ այցելելով դու ծանոթանում ես քո հողի հետ,սկսում ես անտառն ավելի մոտիկից ճանաչել,տեսնել խնդիրները, անտառահատման հետևանքները: Իհարկե այս տեքստս կարդացողները կմտածեն՝ ով եմ ես, որ քննադատեմ գիտնական, դոցենտ մարդկանց, ովքեր տարիներով ճգնել են, որ այդ գրքերը իրականություն դառնան, բայց ես էլ մտածում եմ, որ հենց այդ մարդիկ են կանգնած բնապահպանակն խնդիրների հետևում, որ այդ մարդիկ երբեք փողոց դուրս չեն գա ու չեն պայքարի ապօրինի անտառահատումների, որսագողության ու ձկնագողության դեմ, չեն բարձրաձայնի հանքարդյունաբերությունից խեղդվող երկրիս փրկության համար: Ինչևէ շնորհավորում եմ մասնագետներին գրքերի լույսընծայման համար:



Комментариев нет:

Отправить комментарий