Մխիթար Սեբաստացին թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը և տարածելով հայկական մշակույթը: Ես ինձ համարում եմ նրա գործի հետնորդը,
քանի որ նույնպես ունեմ և ունենալում եմ իմ ներդրումը հայերեն գրականության շատացման,
զարգացման և տարածման մեջ:
Դարեր շարունակ ոսոխը փորձել է ոչնչացնել հայ գրականությունը,
մատյաններն ու արձանագրությունները՝ հայոց պետականության կործանման և հայ ազգի վերացման
համար: Այս ամենից արել եմ հետևություն, որ ամուր գրականությունը հանդիսանում է պետականության
պահպանման գրավականներից մեկը:
Այս կրթական տարվա ընթացքում կատարել եմ տարբեր թարգմանություններ՝
անգլերենից և ռուսերենից: Ընտրել եմ այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն լցնում են հայերեն
տեքստերի շարքը, այլ կրթում են, խրատում և զարգացնում ընթերցողին: Շարունակելու եմ այս ամբողջ տարվա ընթացքում ավելի նոր, հետաքրքիր և լուրջ աշխատանքների թարգմանությամբ զբաղվել, քանի որ «Մխիթար Սեբաստացի» մրցանակին արժանանալը հանդիսանում է մեծ խթան, պարտավորեցնում է և դարձնում ավելի պատասխանատու՝ սկսածս գործի հանդեպ:
Комментариев нет:
Отправить комментарий