понедельник, 15 января 2018 г.

Հունվարյան նախագծային ուսուցմամբ այս օրս

Ավագ դպրոցում նախագծային ուսուցմամբ ճամբարը շարունակվում է։ Այսօր իմ նախագծային խմբով՝ Ջուլի Սիմոնյանի գլխավորությամբ, քայլարշավով գնացինք Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ։ Անկեղծ ասած՝ առաջինն անգամն էր, ինչ սահեցի չմուշքներով, այդ իսկ պատճառով շատ տպավորված եմ։ Սառույցի վրա մնացինք մեկ ժամից ավել, հավես սահեցինք, մարզվեցինք և ուրախ ժամանակ անցկացրինք։ Առաջին անգամս էր, բայց այնպես էի մերվել, կարծես հոքեի խաղացող լինեի։ Այնքան էի հոգնել, որ միայն երկար քունը կարող էր փրկել և նոր ուժեր տալ։ Այս սեբաստացիական օրն էլ անցավ հագեցած, ուրախ և տպավորիչ։ Հուսով՝ ողջ ճամբարը կանցնի այսպես։

Հ.Գ. Անհամբեր սպասում եմ հաջորդ այցելությանը։



Комментариев нет:

Отправить комментарий